News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կսուբսիդավորի ոչ թե սպառվող, այլ ներկրվող գազի գնի 30%-ը: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Հարություն Բերբերյանը: Ինչ վերաբերում է գազի հետագա գնագոյացմանը, ապա, ըստ Հ. Բերբերյանի, այն կկարգավորվի հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Հարցին, թե ի՞նչ միջոցների հաշվին է կառավարությունը սուբսիդավորելու գազի գինը, Հ. Բերբերյանն ասաց, որ ներկայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ, ու այդ բանակցությունների ավարտից հետո պարզ կլինի, թե ինչպես է ՌԴ-ն մեզ օժանդակելու այդ հարցում:

Հիշեցնենք, որ ըստ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտի`հուլիսի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին գազը մատակարարելու է 1000 խոր. մետրը 270 դոլարով: Դրա 30%-ը 81 դոլար է, հետեւաբար` գազի գինը սահմանի վրա կարժենա 189 դոլար: Իսկ այդ պարագայում գազի սակագնի որեւէ էական բարձրացում հիմնավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ