News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական «Aztv» հեռուստաընկերության «Խեբերլար» տեղեկատվական հաղորդման եթերում այսօր ցուցադրել են սյուժե` իբր Շվեդիայում «Եվրատեսիլ-2013» մրցույթի վատ կազմակերպման մասին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից վերահսկվող հեռուստաալիքի աշխատակիցներին առջեւ, թերեւս, խնդիր էր դրված այս մրցույթը համեմատել նախորդ տարի Բաքվում կայացած մրցույթի հետ:

Արդյունքում գործի է դրվել գավառականության ողջ արսենալը` ինքնահաստատման կլինիկական ձգտման հետ համատեղ, որն արդեն տասնամյակներ առաջ է մղվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սյուժեում նշվում է, թե «սառը» շվեդները չեն կարող մրցել ադրբեջանցիների հետ հյուրասիրության առումով: Նշվում է, թե շվեդական կողմը լրագրողներին որակյալ ինտերնետով չի ապահովել, իսկ ամենակարեւորը` ուտելիքի գները շատ բարձր են, շատ լրագրողներ սոված են մնացել եւ «տպավորություն է, թե Շվեդիան պարզապես ցանկանում է գումար վվաստակել մրցույթի վրա»:

Այստեղ լրացուցիչ մեկնաբանություններ անելը պարզապես անիմաստ է: Պարզապես վատ չէր լինի, որ ավելի շատ եվրոպացիներ ու հատկապես շվեդներ այսօր երեկոյան` ժամը 23-ին դիտեին «Խեբերլերի» անգլերեն թողարկումը: Դա իրենց կօգնի ավելի լավ պատկերացնել, թե ում հետ գործ ունեն:

 

Իվան Ղարիբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ