News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Գազի սակագնի բարձրացման «Հայռուսգազարդի» հայտն սպասում է իր քննարկմանը, կառավարությունն էլ միաժամանակ ուսումնասիրում է  սուբսիդավորման հնարավորությունները:

Բվականին անսպասելի էին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)  տեղական ներկայացուցիչների հայտարարությունները, ովքեր նախկինում դրվատանքով էին խոսում կառավարության տնտեսական քաղաքականության մասին: Նրանք   հայտարարեցին, որ. «Կառավարությունը բավականաչափ միջոցներ չունի այնպիսի ծառայությունենրի համար, ինչպիսիք են առողջապահությունն ու. ..էներգիայի արտադրությունը»:

Հենց այսպես, էներգիայի արտադրություն, ինչի մասին ԱՄՀ-ն «հիշեց» գազի սակագնի բարձրացման նախաշեմին: Ըստ ամենայնի, այս կազմակերպության ներկայացուցիչներին անհանգստացրել է էներգետիկայի ոլորտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

Ուշագրավ է նաեւ նրանց մեկ այլ հայտարարություն. «Հայաստանի մեկուսացվածությունը պահանջում է լավագույն քաղաքականության իրականացում, որի անքակտելի մասը ...հետագա դիվանագիտական ջանքերն են` ուղղված հարեւանների հետ կապերի հաստատմանը»:  Բայց տրամաբանական կլիներ այդ ցանկությունները հասցեագրել հենց այդ երկու հարեւաններին...

Այս պարագայում հույսը մնում է դնել Աստծու եւ սեփական էներգառեսուրսների վրա: Ինչ վերաբերում է վերականգնող էներգետիկային,  բացի նվազ գետերից, կա նաեւ երկու աղբյուր` քամին եւ Արեգակը, որի հնարավորությունները գրեթե չեն օգտագործվում: Այդ իսկ պատճառով առավել ռեալ է ԱԷԿ-ի համեմատաբար էժան էլեկտրաէներգիան:

Կենցաղի տոտալ գազիֆիկացումը էլեկտրականությանն է թողել միայն կենցաղի այն ոլորտները, որտեղ գազ հնարավոր չէ օգտագործել: Սակայն այդպես երկար չի կարող շարունակվել: Երբ բնական գազի խնայողականության գործոնը սպառվի,  սպառողը էլեկտրական կամ գազօջախի միջեւ ընտրության խնդիր էլ չի ունենա:

Իսկ անապահով շերտերը  իրենց բուջեի նվազ գումարները ծախսում են ցածր ՕԳԳ ունեցող սարքերի` հայտնի տուֆից եւ պարույրից  էկեկտրական սալօջախների օգատգործման վրա:

Սրանք բարդ խնդիրներ են, բայց լուծելի են: Պարզապես այսօր պետք է հիմքեր դնել` կենցաղում բնական գազի այլընտրանքի` էլեկտրաէներգիայի լայն տարածման համար:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ