News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ  Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում:

Ընկերությունում սա նոր պաշտոն է եւ ստեղծվել է ընկերությունում հաստատված ռազմավարության համաձայն, որի շրջանակում «ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսն այսուհետ հանդես կգա որպես առանձին բլոկ`  նպատակ ունենալով ապահովել  ենթակառուցվածքների կայուն զարգացում եւ նոր կոմերցիոն առաջարկների իրագործում լարային կապի շուկայում:

Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյն աշխատում է ավելի քան 15 տարի: Հեռահաղորդակցության ընկերություններում նա ունի ղեկավարման բազմամյա աշխատանքային փորձ, ինչպես նաեւ իրականացրել է մի շարք հաջողված կոմերցիոն եւ տեխնիկական խոշոր ծրագրեր ֆիքսված եւ բջջային կապի ոլորտներում:

«Ինձ համար շատ կարեւոր է այս նշանակումը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում օգտագործել իմ աշխատանքային փորձը եւ գիտելիքները «ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսի զարգացման եւ կատարելագործման համար: Վստահ եմ, որ ընկերության ֆիքսված կապի բլոկի աշխատակիցնեը կարող են Հայաստանի հեռահաղորդակցության շուկային առաջարկել ինչպես գրավիչ կոմերցիոն ծառայություններ, այնպես էլ առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ»,-  նշել է Անդրեյ Պոնոմարյովը:

Ընկերությունում վստահ են, որ Անդրեյ Պոնոմարյովի ղեկավարման ներքո ֆիքսված կապի բիզնես ուղղությունը կշարունակի կայուն զարգացումն ընկերության բոլոր բաժանորդների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ