News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, սակայն որոշ օրենքներ եւ քաղաքական միջոցներ սահմանափակում են այդ ազատությունը: Այդ մասին ասվում է Պետքարտուղարության` մայիսի 20-ին Հայաստանում դավանանքի ազատության մասին ամենամյա զեկույցում: Զեկույցում նշվում է, թե հայաստանում արձանագրվել են դավանանքի ազատության խախտման դեպքեր:

«Օրենքը արտոնություններ է տրամադրում հայ առաքելական եկեղեցուն, որոնք անհասանելի են այլ կրոնական խմբերի համար: Գրանցված կրոնական խմբերի մեծամասնությունը հայտարարել է, թե իրենց գործունեության համար զգալի իրավական խոչընդոտներ չկան»,- նշվում է զեկույցում:

Սակայն, Եհովայի վկաների խոսքով, խմբի 31 անդամներ մնում են բանտերում, քանի որ կրոնական դրդապատճառներով հրաժարվել են կատարել իրենց զինվորական կամ այլընտրական աշխատանքային պարտականությունները: Զեկույցում ընդգծվում է, որ վերջին տարում դավանանքի ազատության նկատմամբ կառավարության վերաբերմունքի միտումները զգալիորեն չեն փոխվել: Սակայն, կան սոցիալական խտրականության դեպքեր:

«Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները ենթարկվել են սոցիալական խտրականության եւ անհանդուրժողականության, այդ թվում աշխատավայրում: Բազմաթիվ լրատվամիջոցներ կողմնակալություն են դրսեւորում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»,- ասվում է զեկույցում: Լրատվամիջոցների վերաբերյալ հատվածում նշվում է, թե շատ լրատվամիոջցներ շարունակում են կրոնական փոքրամասնությունների խմբերն «աղանդներ» անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ