News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վազգեն Խաչիկյանը, ում վրա քրեական գործ է հարուցված թոշակների յուրացման փաստով, ընդամենը արդարությունն էր հաստատում: Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

«Եթե մահացած ու հանրապետությունից բացակայող թոշակառուները կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ չստանան... Եթե դրանց օգտագործում են իշխանությունը պահելու համար, ինչո՞ւ գոնե մի հոգի չհարստանա...»,- Վ. Հովհաննիսյանի ելույթը ծիծաղ առաջացրեց նույնիսկ իշխող կուսակցության շարքերում:

Անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանի այն խոսքերին, թե հանրապետականներից լավը չկա, Վ. Հովհաննիսյանը հեգնեց. «Դա կլասիկ շուլուխ է եղել, լուրջ մի ընդունեք... դուք պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ