News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն եւ Ադրբեջանը կարող են կասպիական հանքավայրերից Նովոռոսիյսկի տարածքով նավթի տարանցման մասին նոր համաձայնագիր ստորագրել: Այս մասին ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 

Ռուսական տարածքով՝ Մոսկվա-Նովոռոսիյսկ երթուղով, նավթի տարանցման մասին պայմանագիրը լուծվել էր ս/թ. մարտից՝ Մոսկվայի նախաձեռնությամբ:

«Խողովակը չէր լցվում, ռուսական կողմին ձեռնտու չէր: Պատճառը զուտ տնտեսական էր», - նշել է Ս. Լավրովը: Նախարարը հիշեցրել է, որ լուծված պայմանագիրը կնքվել էր 1996թ.:

«Այժմ մեր էներգետիկական գերատեսչությունները զբաղվում են նոր համաձայնագրի նախապատրաստմամբ, որը կարտացոլի այսօրվա իրողությունները, այլ ոչ թե 1996 թվականի»,- ընդգծել է Լավրովը, գրում է rbc-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ