News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը դատապարտում է  մայիսի 18-ին Սեւան-Երեւան ավտոմայրուղու վրա լրագրողների աշխատանքները խոչընդոտելու փաստը, երբ զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին:

Ստորեւ ներկայացնում ենք Արման Սաղաթելյանին ուղղված NEWS.am-ի հարցն ու նրա պատասխանը:

Պարո՛ն Սաղաթելյան, մայիսի 18-ին Սեւան-Երեւան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին, խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, ինչի մասին մի քանի լրատվամիջոցներ արդեն տեղեկատվություն են հաղորդել համապատասխան մարմիններին: Ինչպե՞ս եք գնահատում կատարված:

Միանշանակ բացասական եմ գնահատում, միանշանակ դատապարտում եմ: Հանրապետության Նախագահի ցուցումով ես հենց նույն օրը շփվել եմ «Արմնյուզ», «Շանթ», «Կենտրոն» հեռուստաընկերությունների եւ մյուս լրատվամիջոցների ղեկավարների հետ, մեր աջակցությունն ու սատարում եմ հայտնել: Կատարվածի պատշաճ ուսումնասիրումը նույն պահից սկսած գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:

Վստահ ենք, որ իրավասու մարմիննները օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում կպարզեն կատարվածի բոլոր հանգամանքները: Վաղուց ժամանակն է, որ առանձին պաշտոնատար անձինք մեկընդմիշտ վերանայեն իրենց վարքագիծը եւ ընկալեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման մակարդակին համահունչ գործելաոճի հրամայականը»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին, երբ բանակում զոհված զինծառայողի հարազատներն, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին, նրանց ճանապարհը փակել են ՊՆ-ի եւ ոստիկանության աշխատակիցները: Տեղի է ունեցել բախում ուժայինների ու զոհվածի հարազատների միջեւ: Միջադեպը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտել են ուժային կառույցների աշխատակիցները, խլելով նրանց տեսախցիկներն ու հիշողության կրիչները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ