News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը շնորհակալ է Հայաստանին՝ Իրանի դեմ պատժամիջոցներին հետեւելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հարցին, թե այդ պատժամիջոցները չե՞ն ազդի Իրանի եւ Հայաստանի միջեւ գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունների վրա, դեսպանը պատասխանել է. «Իրանն իսկապես գտնվում է պատժամիջոցների ռեժիմում՝ կապված միջուկային ծրագրի հետ: Օտար երկրները հետեւում են այդ պատժամիջոցներին: Հայաստանը նույնպես հետեւում է դրանց, որի համար մենք շնորհակալ ենք»:

Հիշեցնենք, որ Հայաստանն Իրանից գազ է ստանում Երեւանի ՋԵԿ-ի համար՝ 1/3 բանաձեւով (1 խմ գազի դիմաց Հայաստանը 3 կվ/ժամ էլեկտրաէներգիա է մատակարարում Իրանին):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ