News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ուսումնական կենտրոնում, այսօր՝ մայիսի 22-ին, բաց դռների օր է կայացել, որին մասնակցել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը (ֆոտոռեպորտաժ): Միջոցառումը նվիրված է Ռուսաստանի սահմանապահ զորքերի կազմավորման 95-ամյակին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: (ֆոտոռեպորտաժ)

Այսօր ցուցադրական ելույթներ են ունեցել սահմանապահ վարչության զինծառայողները, ներկայացնելով ձեռնամարտի տեխնիկան եւ տարբեր զինատեսակների օգտագործման իրենց վարպետությունը:

Ցուցադրվել են նաեւ պայմանական սահմանախախտի ձերբակալության գործողությունները, որից հետո սահմանապահները մանրամասն ներկայացրել են հրազենի բոլոր տեսակները: Լրագրողներին հնարավորություն է տրվել կրակել տարբեր զինատեսակներից:

Միջոցառման ավարտին մի շարք լրագրողների պատվոգրեր են շնորհել: Բացի այդ, զինվորական վրանում ճաշ է կազմակերպվել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ