News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տեղեկություններ կան, որ գյուղացիներին 35-40%-ով վարկեր են տրամադրում, այնինչ կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկի տոկոսադրույքը: Այդ մասին այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: «Ո՞նց կարող է կարճ վարկերն արդարացնել, ու գյուղատնտեսությունը զարգացնել»,- ասաց Հ. Աբրահամյանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ բանկերի կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրված վարկերի կեսը 14%-ով է, որի 4%-ը կառավարության սուբսիդիան է: Մնացածը հիմնականում արտարժութային վարկեր են, շատ քիչը դրամային վարկեր են:Միջինը գյուղացիներին վարկեր տալիս են 15.5%-ով; Բարձր տոկոսների խնդիրն առաջանում է վարկային կազմակերպությունների ու գրավատների պատճառով: Ըստ Ա. Ջավադյանի՝վարկային կազմակերպությունները հիմնականում միջազգային կառույցների դուստր ընկերություններ են, որոնց նկատմամբ վերահսկողությունը ցածր է; Այդ կազմակերպությունների վարկերը տրամադրվում են հեշտացված ընթացակարգերով, սակայն շատ բարձր տոկոսադրույքներով:

«Գյուղացիներին էնքան են տանում-բերում, զզվում են այդ թղթերից, ասում են ավելի լավ է թանկ վերցնել»,- ԿԲ նախագահին ընդմիջեց ԱԺ նախագահը:

ԿԲ նախագահն ավելացրեց, որ գրավատների օրենսդրությունը շատ լիբերալ է, տարեկան 20-ից ավելի գրավատուն են փակում: Նա նշեց, որ միկրովարկավորում իրականացնող կազմակերպությունները ողջ աշխարհում էլ շատ թանկ են վարկեր տրամադրում; Օրինակ՝ հայկական շուկայում ներկայացված «Ֆինկա» ընկերությունը Ղրղզստանի ֆինանսական շուկայի մոտ 60%-ն է զբաղեցնում, սակայն վարկեր տրամադրում է 53-54%-ով:

Ինչ վերաբերում է բանկերին, ապա Ա. Ջավադյանն ասաց, որ հետեւում են, որ նրանց արդյունավետ տոկոսադրույքը չգերազանցի 24%-ը: Սակայն նման լիազորություններ վարկային կազմակերպությունների նկատմամբ ԿԲ-ն չունի: Բարեբախտաբար՝ Հայաստանի ֆինանսական շուկայում վարկային կազմակերպությունների տեսակարար կշիռը բարձր չէ՝ նրանց բաժին է ընկնում ընդհանոր վարկերի մոտ 7%-ը:

Տպել
Ամենաշատ