News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների հետ համագործակցության պատվիրակության կազմին: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում մայիսի 20-ից՝ Հայաստանում նշված ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության արդյունքների գնահատման նպատակով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ՀՀ ոստիկանությունում իրականացված աշխատանքները, ներկայացվել են ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2012-2013 թվականների բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումները,  ակնկալվող արդյունքներն ու ՀՀ ոստիկանության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջեւ հետագա համագործակցության հնարավորությունները:

Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանի հետ, ՀՀ ոստիկանության շտաբում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչություններում, փորձաքրեագիտական վարչությունում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ինֆորմացիոն կենտրոնում եւ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ