News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հարցը խնդիրներից մեկն է, որտեղ հնարավոր է տպավորություն ստեղծվել, որ Ռուսաստանն անձամբ անհանգստացած է խնդրի կարգավորմամբ. որեւէ այլ իմաստ չկա ԼՂ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Լավրովի խոսքը պետք է քննարկել կոնկերտ համատեքստում. «Նախ, այն արվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, երկրորդ որոշակի առումով վատթարացել են Ռուաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ սիրաշահել Ադրբեջանին»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այդ հայտարարությունը դիվանագիտության արտահայտություն էր եւ լրջորեն կապված չէ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հետ:

Սարգսյանը նկատեց, որ հայտարարելով, որ ստատուս-քվոն Ղարաբաղում անընդունելի է կողմերի համար, Ռուսաստանը, փաստացի, ընդունել է Ադրբեջանի դիրքորոշումը, որը երկար ժամանակ ընդգծում էր այդ մասին: «Լավրովի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանն իրականում փորձում է լավ հարաբերություններ ստեղծել Ադրբեջանի հետ եւ հաղթահարել ի հայտ եկած խնդիրները, նույնիսկ ինչ-որ առումով Հայաստանի հաշվին»,-ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հայտարարություն ենթադրում է ինչ-որ քաղաքական քայլ, սակայն Լավրովի ԼՂ խնդրի վերաբերյալ արված հայտարարությունից կարիք չկա կոնկրետ եզրակացություններ անել:

Նշենք, որ մայիսի  21-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ  համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «առկա ստատուս-քվոն, անխոս, անընդունելի է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ Ղարաբաղի բնակիչների համար»:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ