News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պատկերասրահում «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ, Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ ԱՄՆ դեսպանության աջակցությամբ բացվել է «Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող ցուցահանդես (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ցուցահանդեսը բնութագրեց որպես «հայ-ամերիկյան պատմույուն» ` հիշատակելով այդ օրերի ողբերգական դեպքերի մասին: «Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին 1,5 մլն հայեր կոտորածների եւ տեղահանության զոհ են դարձել»,- նշեց դեսպանը:

Նրա խոսքով` այս ցուցահանդեսը ցույց է տալիս ոչ միայն ողբերգությունը, այլեւ հայ ժողովրդի տոկունության հաղթանակը: «Հայաստանում բոլորը, ում հետ ես ու կինս ծանոթացել ենք, ունեն իրենց պատմությունն  ու կապը 1915թ. իրադարձությունների հետ»,-ընդգծեց նա:

Ռոքֆելերի արխիվային կենտրոնին պատկանող  լուսանկարների ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քաղաքական, մշակութային գործիչներ, ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ