News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2013 թվականը կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության  կարգավորման հարցում: Այս մասին մայիսի 27-ին Բաքու կատարած այցի ընթացքում  հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Ժան Կլոդ Մինյոնը:

Ընդգծելով, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մտադիր են նոր քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության  կարգավորման ուղղությամբ` ԵԽԽՎ-ում ենթահանձնաժողովի գործունեությունը դադարեցնելուց հետո, Մինյոնը տեղեկացրել է, որ նստաշրջանի եւ այլ նիստերի ընթացքում ինքը ձգտում է հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ եւ Լեռնային Ղարաբաղի հարցով լուրջ քննարկումներ անցկացնել:

«Մենք կարծում ենք, որ 2013թ. կարող է շրջադարձային լինել: Քանի որ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն են ստացել  որոշակի քայլեր կատարելու: Հայաստանը եւ Ադրբեջանը նախագահելու են ԵԽ-ի Նախարարների կոմիտեում: Նախարարների խորհրդի ստեղծման հիմնական նպատակներից է եղել հակամարտությունների կանխարգելումը, ինչպես նաեւ գոյություն ունեցող հակամարտությունների շուտափույթ լուծումը: 

Ցանկանում եմ ասել, որ այս իմաստով Ադրբեջանը եւ Հայաստանն այս տարի հնարավորություն ունեն: Նրանք պետք է օգտվեն այդ հնարավորությունից, գնահատեն այս պատմական պահը եւ որոշակի քայլեր ձեռնարկեն հակամարտության լուծման համար», - ասել է ԵԽԽՎ նախագահը:

Նշելով, որ 2013թ. նշանավոր է նաեւ նրանով, որ 50 տարի առաջ Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հակամարտության կարգավորման համար ստորագրվել էր Ելիսեյան պայմանագիրը, Մինյոնը ենթադրել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը Ելիսեյան պայմանագրի 50-ամյակի առիթով  նույնպես կարող են խաղաղ պայմանագիր կնքել:  «ԵԽԽՎ-ն ունի բոլոր հնարավորությունները երկու կողմերի հաշտեցման եւ այդ հարցում համաձայնության գալու համար», - եզրափակել է Մինյոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ