News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եկեղեցիները պետք է աշխատեն թիմի պես եւ չլինեն մեկուսացված: Այս մասին հայտարարել է Հալդեյի պատրիարք Լուիս Ռաֆայել Սակկոն՝ հանդես գալով Մերձավոր Արեւելքի եկեղեցիների խորհրդի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված կոնֆերանսում:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ավելի ծանրակշիռ տեղեկատվական աջակցություն ցուցաբերել եկեղեցիների աշխատանքը լուսաբանելու համար: «Մենք ունենք պարտավորություններ մեր մահմեդական եղբայրների առջեւ»,-հայտարարել է նա, հավելելով, որ քրիստոնեությունը մինչ օրս մնում է արխայիկ եւ քարոզվում է այսօրվա աշխարհի համար անհասկանալի լեզվով, հաղորդում է «Christian Post»-ը:

Իր հերթին, Իրաքի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը հայտարարել է, որ Իրաքի հայերը միշտ պատրաստ են կատարել իրենց քաղաքացիական պարտքը երկրի, պատմության ու ընդհանուր ժառանգության առջեւ: «Ժամանակակից պետությունում անընդունելի է «փոքրամասնություն» եզրի օգտագործումը՝ բնորոշելու համար որոշակի ազգային, կրոնական խմբի պատկանող քաղաքացիներին: Դա խախտում է հավասար քաղաքացիության սկզբունքը»,-հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ