News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եթե կեղծ վիճակագրական տվյալներ են տարածում, եթե ինչ-որ մեկը վերցնում է գոյություն չունեցող մի թիվ ու դրա հիման վրա վերլուծություններ անում ու տարածում, ուրեմն քաղաքական նպատակներ է հետապնդում: Նման հայտարարությամբ այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ Ազգային Ժողովում 2012 թ. բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հանդես եկավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:

Մինչ այդ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչով է պայմանավորված վիճակագրության նկատմամբ հասարակությունում ու մասնագետների շրջանում առկա անվստահությունը, ու որքանո՞վ են վստահելի ԱՎԾ տվյալները;

Ստեփան Մնացականյանը պատասխանեց, որ քաղաքական հայտարարություններին չեն պատասխանում, անգամ եթե կեղծիք են տարածում: Դրա համար, նրա խոսքով, գոյություն ունեն հատուկ նախարարություններ՝ իրենց գիտահետազոտական հիմնարկներով:

«Բայց եթե դանակը ոսկորին հասավ, եթե վարչական վարույթներ սկսեն՝ բոլոր հիմնավորումները կտանք»,- քաղաքական գործիչներին «սպառնաց» վիճակագրական ծառայության պետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ