News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները հանդիպել են ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի օրենսդիրների հետ՝ նպատակ ունենալով խոչընդոտել բանաձեւի ընդունումը, որով Ադրբեջանը դատապարտվում է 25 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունների համար: Այս մասին հաղորդում է NBC 10 հեռուստաալիքը:

Ռոդ-Այլենդ նահանգի Սենատի թիվ 960 բանաձեւ նախագիծը, որը պաշտպանում է սենատորներ Մերիելեն Գուդվինը, կոչ է անում որպեսզի Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայերի ջարդերի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Բանաձեւը ներկայացվել է նախորդ հինգշաբթի:

Ինչպես հաղորդում է ամերիկյան հեռուստաալիքը, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը հրաժարվել է զրուցել «NBC 10»-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ չի կապվել իր երկրի նախագահի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ