News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մայիսի 31-ին,  Հայաստանի ԱԻ նախարարություն կժամանի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում եւ աջակցություն ցուցաբերել տեղի փրկարար ծառայությանը։

ԼՂՀ նախագահի այցի կապակցությամբ ԱԻ նախարարության շարահրապարակում տեղի կունենա ԱԻՆ ձեռքբերումները եւ տեխնիկական հագեցվածությունը ներկայացնող ցուցադրություն, ինչպես նաեւ կանցկացվի ցուցադրական ուսումնավարժություն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ