News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն ո՞վ է, որ ես իրենով հետաքրքրվեմ: Այս մասին, այսօր` մայիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչ է կարծում Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» աշնանը կակտիվանա՞ն, թե՝ ոչ:

«Իրենից ինքը գլուխ չի հանում, ես ո՞նց գլուխ հանեմ: Մեկ Մոսկվա է, մեկ Ամերիկա, մեկ Հայաստան: Ես երբեք իրենով չեմ հետաքրքրվել` ինքն էլ ինձանով»,-ասաց նա:

Խոսելով համատարած թանկացումներից, Հարությունյանն ասաց, որ ինչի պահանջարկը շատանում է, գներն էլ աճում են:

«Օրինակ, որ տեսնում են 2 հազար եվրոյով կոստյում են գնում, «Պյեռ Կարդեն»-ը հաջորդ օրը գինը դնում է 10 հազար եվրո, բայց պահանջարկ կա: Օրերս ժամացույցի խանութ մտա Հյուսիսային պողոտայում, անհասկանալի գներ էին, բայց պահանջարկ կա: Ի՞նչ տարբերություն իմ ձեռքի եւ այդ ժամացույցների միջեւ: Անուններն էլ չգիտեմ: Անգամ մեր պատգամավորներից մեկն ասաց, որ 120 հազար եվրո է: Նպատակը չեմ հասկանում»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նրա խոսքով տղամարդիկ քիչ են առեւտրով զբաղվում, բայց երբ կինը գնում է առեւտրի, ասում է, որ օրըստօրե գները բարձրանում են եւ իրենց ընտանիքի բյուջեի վրա եւս ազդում է:

Ի դեպ, Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ ատում է արտագաղթողներին, ինչի համար էլ որ արտագաղթեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ