News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի, քանի դեռ չի փոխվել սիրիական ճգնաժամը: Այդ մասին մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իրանահայ լրագորղ Ռուբիկ Մինասյանը:

Նրա խոսքով, նախագահի գրանցված 8 թեկնածուներն էլ ներկայացնում են Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի քաղաքական կուրսը: «Թեկնածուների ծրագրերը պարունակում են աննշան տարբերություններ միայն տնտեսության մասով: Ծրագրերում շեշտը դրված է տնտեսական բարեփոխումների վրա: Վերջին 1,5 տարում իրանական ազգային արժույթը արժեզրկվել է 4 անգամ, ինչը լուրջ տնտեսական բարդություններ է ստեղծել»,- ասել է նա:

Արտաքին քաղաքականության առումով ծրագրերում տարբերություններ չկան: «Թեկնածուներից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում Իրանի քաղաքական կուրսը չի փոխվի: Հասարակության զգալի մասը ճիշտ է համարում երկրի արտաքին քաղաքական կուրսը»,- ասել է Մինասյանը` հավելելով. «Իրանական ժողովուրդը կարծում է, թե ինքը, ինչպես եւ այլ երկրները, ատոմային էներգիա ունենալու իրավունք ունի»:

Ըստ Մինասյանի, Իրանի ղեկավարությունն առայժմ վստահ է, որ ընտրված կուրսը ճիշտ է, հատկապես հաշվի առնելով, որ չնայած ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պատժամիջոցներին եւ ճնշմանը, գրանցվում է զգալի առաջընթաց ատոմային էներգետիկայի ոլորտում: «Եթե Սիրիայում իրավիճակը պահպանվի, կամ Բաշար Ասադը ամրապնդի իր դիրքերը, Իրանի արտաքին քաղաքականությունում փոփոխություններ կլինեն»,- ասել է Մինասյանը:

Նա նաեւ նշել է, թե խռովություններ նախագահական քարոզարշավի ընթացքում չեն լինի, թեպետ բնակչության մեծամասնությունը դժգոհ է սոցիալ-տնտեսական իրավիճակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ