News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից «Գեզի» այգին պահպանել ցանկացող քաղաքացիներին ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազի օգնությամբ ցրելուց հետո, ոստիկաններն ի նշան հաղթանակի լուսանկարվել են։

Թուրքական մամուլում եւ սոցկայքերում այս դեպքը մեծ արձագանք է գտել։ Քաղաքացիները զարմացած են եւ զայրացած, թե այդ ում դեմ են հաղթանակ տարել ոստիկանները, որ մարդկանց դաժան միջոցներով ցրելուց հետո ժպտալով լուսանկարվում են

Նշենք, որ Ստամբուլի ոստիկանությունը մայիսի 31-ի վաղ առավոտյան կոշտ միջոցներով ցրել է Ստամբուլի կենտրոնում գտնվող «Գեզի» այգու պահպանման համար հերթապահող քաղաքացիներին։

Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածը ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ