News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ի դերը Հայաստանի կամ Ադրբեջանի կողմն անցնելը չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ի մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է ԵԽԽՎ-ի ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցում ԵԽԽՎ-ի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին օժանդակելն է՝ խորհրդարանական դիվանագիտության օգնությամբ: «Մինսկի խումբը եւս Եվրախորհրդի 47 անդամների կարիքն ունի»,- ընդգծել է նա:

 Նա հիշեցրել է, որ վերջերս Ֆրանսիան եւ Գերմանիան նշել են Ելիսեյան պայմանագրի կնքման 50-ամյակը: «Անհնարին ոչինչ չկա: Այն, ինչ հնարավոր  եղավ Ֆրանսիայի եւ Գերմանիայի համար, հնարավոր է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար»,- ընդգծել է Մինիոնը:

Խոսելով Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի մասին՝ ԵԽԽՎ նախագահը նշել է, որ իր նախորդների նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը չէր կարող աշխատել այն պատճառով, որ կողմերից մեկը հրաժարվում էր նրա աշխատանքն օրինական ճանաչելուց:  «Ես կցանկանայի, որ այդ հարցում առաջընթացի ուղղությամբ աշխատեր ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բոլոր երկխոսությունները պետք է Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված լինեն: Մենք չպետք է հանդես գանք Մինսկի գործընթացին խանգարող նախաձեռնությամբ»,- նշել է նա:

Մինյոնն ընդգծել է, որ ԵԽԽՎ-ի դերը բացարձակ չեզոքություն պահպանելն է, որը հաջող բանակցությունների գրավականներից է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ