News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի յոթ քաղաքացիներ, որոնք Դուբայի միջազգային օդանավակայանից Թբիլիսի պետք է թռչեին դեռ հունիսի 1-ին, կթռչեն հունիսի 4-ին` ժ. 09:10-ին:  Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  տվյալ չվերթի ուղեւորներից Դավիթ Խաչատրյանը, նշելով, որ  «Fly Georgia» ավիաընկերությունից իրենց հայտնել են, որ օդանավը տեխնիկական խնդիրներ ունի եւ իրենց հետեւից այլ օդանավ է գալու: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Fly Georgia» ավիաընկերության աշխատակցի խոսքով՝ չվերթն իրականացվելու է այսօր, սակայն վերջինս չէր կարողացել հայտնել չվերթը երկու օրով հետաձգելու պատճառը: «Չվերթի հետաձգման պատճառով մեկնել չկարողացած քաղաքացիները կմեկնեն այսօրվա չվերթով», - նշել էր ավիաընկերության ներկայացուցիչը:

Նշենք, որ NEWS.am էին դիմել Հայաստանի յոթ քաղաքացիներ, որոնք պետք է շաբաթ օրը մեկնեին Դուբայ-Թբիլիսի չվերթով, սակայն անհայտ պատճառներով չվերթը հետաձգվել էր:  Ուղեւորներին տեղավորել էին հյուրանոցում, որից հետո երկար ժամանակ նրանց ոչ մի տեղեկատվություն չէին տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ