News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Զարմանալի չէ, որ 1,5 մլն հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը հերքող կառավարությունը բռնություն է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է երաժիշտ եւ երգահան Սերժ Թանգյանը:

 «Զարմանալի չէ, որ լրագրողներին առանց  հիմնավորման բանտ նստեցնող եւ 1,5 միլիոն հայերի, հույների եւ ասորիների  ցեղասպանությունը ժխտող կառավարությունը չի ամաչում խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելուց: Թաքսիմ հրապարակի  «Գեզի» զբոսայգին, այն շրջապատող միջազգային հյուրանոցներով, կառուցվել է հին հայկական գերեզմանոցի վրա:  Ձեր այսօրվա պահվածքով չեք կարող թաքցնել անցյալի ոսկորները: Ես ցնցված եմ Օբամայի եւ Էրդողան անունով երկերեսանու` Թուրքիայի վարչապետի  մտերմությունից»,- գրել է երաժիշտը:

Հիշեցնենք, մայիսի 31-ին թուրքական ոստիկանությունը ուժային միջոցներով ցրել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ցուցարարներին, որոնք բողոքում էին «Գեզի» զբոսայգու մի հատվածի ծառահատման վերաբերյալ իշխանությունների որոշման դեմ: Դա բողոքի ալիք էր բարձրացրել ամբողջ Թուրքիայում: Անկարգությունների ընթացքում մոտ երկու հազար մարդ կալանավորվել է: Բնապահպանական կոչերին փոխարինել են քաղաքականները՝ Էրդողանի հրաժարականի պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ