News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին որոշումը կընդունի հունիսի 7-ի նիստում:

Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքի` մինչեւ 10 հազ. խոր. մետր սպառողների համար գազի սակագին պետք է սահմանվի 156 դրամը` 1 խոր. մետրի համար (ներկայիս 132 դրամի համեմատ), իսկ 10 հազ. խոր. մետրից ավելի սպառողների համար` 276.98 դոլարը` 1000 խոր. մետրի համար (մոտ 115 հազ. դրամ): Խոշոր սպառողների համար գազի գործող գինը 243.13 դոլար է (մոտ 100 հազ. դրամ):

Հայաստանի էլեկտրական ցանցերը 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում` բնակչությանը) էլեկտրաէներգիա պետք է մատակարարեն 38 դրամ/կՎտԺ սակագնով, իսկ գիշերային ժամերին` 28 դրամ/կՎտԺ: Այսպիսով` էլեկտրաէներգիան թանկանում է 8 դրամով:

Ըստ նախագծի` սակագների փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2013 թ. հուլիսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ