News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի 7 քաղաքացիներ, որոնք պետք է Դուբայի միջազգային օդանավակայանից Թբիլիսի թռչեին դեռեւս հունիսի 1-ին, դրանից 4 օր անց, այսօր՝ հունիսի 4-ի առավոտյան, վերջապես հասել են Վրաստանի մայրաքաղաք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց այդ չվերթի ուղեւորներից մեկը՝ Դավիթ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Fly Georgia ավիաընկերությունը ուղեւորներին հայտնել էր, որ օդանավի հետ կապված տեխնիկական խնդիրներ են ծագել եւ իրենց հետեւից մեկ այլ օդանավ կգա:

Նշենք, որ NEWS.am-ին էին դիմել Հայաստանի 7 քաղաքացիներ, որոնք պետք է հունիսի 1-ին Դուբայից թռչել Թբիլիսի, սակայն անհայտ պատճառներով չվերթը չեղյալ է հայտարարվել: Ուղեւորներին տեղավորել են հյուրանոցում, որից հետո երկար ժամանակ իրենց ոչ մի տեղեկություն չեն հաղորդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ