News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արվեստը լուսանկարից տարբերվում է նրանով, որ ճշմարիտ չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի մամուլի ասուլիսում հայտնել է Թուրքիայիլուսանկարիչ Արա Գյուլերը, որի ցուցահանդեսն այսօր բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում:

 «Արվեստը կյանքի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, իսկ լուսանկարը իրականության մասնիկն է», - ասել է նա: Գյուլերն ընդգծել է, որ իր շատ ընկերներ թատերական գործիչներ են եղել, եւ ինքը քանիցս բեմականացումներին հետեւել է վարագույրից այն կողմ, այդ պատճառով կարող է պնդել, որ թատրոնն իր էությամբ կեղծ է:

Փոխվող թուրքական հանրության վերաբերյալ հարցին հայտնի լուսանկարիչը պատասխանել է, որ ինքը գործ չունի պետական գործերի հետ: «Եթե աշխարհում կա ինչ-որ բան, որը ես ատում եմ, քաղաքականոթյունն է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ մարդիկ պետք է սիրեն միմյանց, պետք է մտերմանան:

Խոսելով ֆոտոլրագրողի մասնագիտության մասին` Գյուլերը նշել է, որ «լավ ֆոտոլրագրողը միշտ պետք է պատրաստ լինի լուսանկարելու»:

Հայ լինելն առավելություն է, ընդգծել է նա՝ հավելելով, որ ինքը երբեք չի թաքցրել իր ազգությունը: «Ես ողջ կյանքս երջանկության հետեւից եմ վազել, սակայն այդպես էլ չկարողացա այն բռնել: Կարծում եմ` երջանկությունն այն է, ինչ ես տեսնում եմ իմ օբյեկտիվից»,- նշել է լուսանկարիչը:

Նա նաեւ խոստովանել է, որ երբ լուսանկարում էր գեղեցիկ կանանց, իր համար կարեւորը մարդու բնավորությունը որսալն էր: «Մարդու գեղեցկությունն անցողիկ է, բնավորությունն է մնայուն», - հավելել է վարպետը:

Մամուլի ասուլիսի ավարտին Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Հակոբյանը վարպետին ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում է շնորհել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ