News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Xocali.net կայքը հաքերային հարձակման է ենթարկվել: Գրոհը իրականացվել է 81.17.90.144 ցանցային IP-հասցեից, որը պատկանում է Bakinternet Network ինտերնետ-պրովայդերին` գրանցված Բաքու քաղաքում: Այս կապակցությամբ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանական քարոզչական մեքենայի նենգափոխություններն ու կեղծիքները բացահայտող Xocali.net կայքը սկսել է գրոհվել արդեն իսկ իր շնորհանդեսի օրվանից` փետրվարի 24-ից: Սակայն հարձակումներն առավել զանգվածային դարձան, երբ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից կայքը կոտրելու ուղղակի կոչ տարածվեց: Զուգահեռաբար լրատվամիջոցները տարածում էին Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովի` Ադրբեջանի քաղաքացիներին ուղղված կոչը` ավելի ակտիվ լինելու Ինտերնետում հայերին հակազդելու գործում:

Հիշեցնենք, որ կայքեր արգելված մուտքի փորձը քրեական հանցագործություն է, այդ թվում` և Ադրբեջանում:

»Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը" հայտարարում է, որ անկախ դեպի Xocali.net կայք մուտքն արգելափակելու փորձերից` նշված կայքում զետեղված տեղեկատվությունը, ինչպես նաև ադրբեջանական քարոզչության այլ կեղծարարությունների վերաբերյալ տեղեկատվությունը կշարունակի տարածվել բոլոր տեղեկատվական ալիքներով:

Xocali.net կայքը, որի շնորհանդեսը կայացավ փետրվարի 24-ին Երևանում, իրենից ներկայացնում է համալրվող տեղեկատվական շտեմարան, ուր ադրբեջանական և միջազգային աղբյուրների հիման վրա ներկայացված են ադրբեջանական նենգափոխությունները Աղդամի ոբբերգական դեպքերի վերաբերյալ, որոնց հետևանքով 1992 թ. փետրվարի 26-ին զոհվեցին Խոջալուի խաղաղ բնակիչները":

Ամոթալի իրողություն է, բայց փաստ, որ չնայած ՏՏ ոլորտի հայ «մասնագետների» ու պետական պաշտոնյաների ամպագոռգոռ հայտարարություններին, թե Հայաստանի պետական ու կարեւոր նշանակության կայքերն արդեն իսկ պաշտպանված են, իրականում Հայաստանի ինտերնետային կայքերը բառիս բուն իմաստով «տկլոր» են արտաքին հարձակումների դիմաց, դրանց անվտանգության մակարդակը ձգտում է զրոյի։ Իսկ սա շատ մտահոգիչ է, քանի որ ժամանակակից աշխարհում «թուր ու թվանքով» պատերազմները արդեն վաղուց իրենց տեղը զիջել են զարգացած տեխնոլոգիաների կիրառմամբ պատերազմներին, եւ տեղեկատվական անվտանգությունը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ցանկացած հակամարտության մեջ։ Սթափվել է պետք, քանի դեռ ուշ չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ