News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Իրանի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանը պետք է Իրանից տարեկան ներկրի 1,1 մլրդ խոր. մետր գազ, այնինչ ներկրում է 3 անգամ քիչ: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հարց ուղղելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

Նախարարը պատասխանեց, որ գազի դիմաց Իրանին պետք է էլեկտրաէներգիա վերադարձնել, սակայն մեր հզորությունները թույլ չեն տալիս այդ չափով, առանց համակարգին վնաս հասցնելու, էլեկտրաէներգիա առաքել: Մասնավորապես՝ պատրաստ չէ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման նոր գիծը; Ընդ որում, ըստ Ա. Մովսիսյանի, այն պատրաստ չէ իրանական կողմի մեղքով: Նախարարն ասաց, որ հաջորդ տարվա կեսերին այն պատրաստ կլինի, ու հնարավոր կլինի Իրանից տարեկան մոտ 1 մլրդ խոր. մետր գազ ներկրել՝ արտահանելով 3-3,5 մլրդ կՎտ էլեկտրաէներգիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ