News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան շրջագայության դուրս եկած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Մարոկկոյում սառը ընդունելության են արժանացրել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական OdaTV կայքը՝ վկայակոչելով Մարոկկոյի yabilad.com կայքին, Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդը չի ընդունել երկիր ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Նշվում է, թե Մարոկկոյում Էրդողանին սառը դիմավորելու հետեւանքով թուրքական պատվիրակությունը նախատեսվածից ավելի շուտ է լքել այդ երկիրը։

Նշենք, որ Թուրքիայում զարմացած են, որ այն պահին, երբ երկրում լարված իրավիճակ է, Թուրքիայի վարչապետը դուրս է եկել շրջագայության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ