News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թեեւ ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի մանդատներն ու կազմը տարբերվում են, համագործակցությունը կարող է քաղաքական խթան հանդիսանալ եւ փոխադարձ կապ ստեղծել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ 57 անդամ-պետությունների ներկայացուցիչների առաջ: 

«2004թ. այդ երկու կազմակերպությունների միջեւ համագործակցությունը խորացվել էր մասնավորապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, մարդկանց առեւտրի դեմ պայքարի եւ հանդուրժողականության քարոզչության բնագավառներում»,- հայտնել է նա:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է խրախուսել կազմակերպությունների միջեւ համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը եւ գործունեության համակարգումը՝ կրկնաբանություն թույլ չտալու նպատակով:  

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ Նալբանդյանը նաեւ պատմել է մարդու իրավունքների եւ ԵԽ-ում օրենքի գերակայության ոլորտներում  Հայաստանի առաջնահերթությունների մասին, այդ թվում նաեւ Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի բնագավառում, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների առաջխաղացման, մարդու իրավունքներին ուղղված եվրոպական չափորոշիչների ամրապնդման, ինչպես նաեւ ժողովրդավար հասարակություն ապահովելու մասին: 

«Անհանդուրժողականությունը եւ այլատյացությունը խաթարում են մարդկային արժանիքները եւ հարցականի տակ դնում մեր հասարակությունների համախմբվածությունը: Մենք կցանկանայինք  մեր ուշադրությունը կենտրոնացնել ատելության եւ անհանդուրժողականության, ռասիստական եւ այլատյացության հռետորաբանության վրա, որը կիրառվում է քաղաքական դիսկուրսում՝ որպես   քաղաքական քարոզչության միջոց, որը աղտոտում է մարդկանց հոգիները եւ ստեղծում ժողովրդի թշնամիների կերպարներ, ինչպես նաեւ հանգեցնում ատելության հողի վրա հանցագործությունների»,- ընդգծել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը Մշտական խորհրդի նիստում վերջին անգամ ելույթ էր ունեցել 2011թ. մարտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ