News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ավետիս Բաբաջանյանը:

Ի դեպ, այսօր իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:

Նշենք, որ Սամվել Խաչատրյանի աշխատանքից ազատման մասին տեւական ժամանակ է` լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում: Սամվել Խաչատրյանն, ի դեպ, ոչ վաղ անցյալում լրատվամիջոցներում տարածված իր բաց նամակով սուր քննադատության էր ենթարկել Յուրի Վարդանյանին` օլիմպիական խաղերում Հայաստանի անհաջողությունների, դրանում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեղավորության վերաբերյալ վերջինիս դիտարկումների պատճառով:  Իսկ թե ինչպես է պատրաստվում այդ անախորժությունից հետո աշխատել վերջինիս ենթակայությամբ, շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՝ ոչ, փոխնախարարն ասաց, որ չի հրաժարվելու փոխնախարարի պաշտոնից, անձնականը չի խառնում պետականի հետ:

«Ես պետք է մնամ, իհարկե, եթե պարոն Վարդանյանը կամենա ինձ հետ աշխատել, ես կաշխատեմ, դա իմ որոշելիքը չէ, ղեկավարության որոշելիքն է: Եթե ղեկավարությունը նպատակահարմար է գտնում, որ ես կարող եմ  օգուտ տալ մեր սպորտին, ես անպայման գիշեր-ցերեկ ջանք չեմ խնայի, որ օգնեմ եւ հայկական սպորտը առաջ տանեմ, դրոշը միշտ ծածանվի երկնքում, հիմնն էլ հնչի»:

Նա շեշտել էր, որ Յուրի Վարդանյանի նախարար դառնալուց հետո վերջինիս հետ քննարկում չի եղել իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ, բայց ինքը կառչած չէ իր պաշտոնից, փոխնախարարի պաշտոնը «հայեցողական պաշտոն է, ցանկությունով չէ, վստահություն է, եթե ինքը աշխատի եւ չարդարացնի սպասելիքները, անպայման խոստանում է դիմումը գրել եւ հեռանալ»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ