News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սուրեն Խաչատրյանի դեմ եւս պետք է քրեական գործ հարուցվի: Այս մասին, այսօր` հունիսի 7-ին, մամուլի հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:  Նա հիշեցրեց, որ Սուրեն Խաչատրյանն ասել է, որ եթե դեպքի պահին քնած չլիներ, քսան հատ «կշարեր» նրանց ճակատին, նաեւ սպառնացել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը ջարդել:

«Հաշվի առնելով այդ մարդու անցյալը որ նա բռնարարքներ է կատարել եւ բռնության կոչեր արել, նաեւ նրա տնից հայտնաբերված զինամթերքը, կարծում եմ, որ գոնե այդ պահով նրա նկատմամբ պետք է  մեղադրանք առաջադրված լիներ»,- ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Սուրեն Խաչատրյանը չունենալով մեղադրյալի կարգավիճակ, մնալով ազատության մեջ,  խոչընդոտում է  քննությանը: «Այո, ոչ միայն խոչընդոտում է, այլեւ հնարավոր է նաեւ իքնն այնքան վտանգավոր է, որ կարող է նաեւ այլ վտանգավոր արարք թույլ տալ, այլ անձանց կյանքի եւ առողջության հետ կապված: Որքան շուտ այդ մարդուն մեղադրանք առաջադրեն եւ վերցնեն կալանքի տակ, այնքան հասարակությունն այդ ամենից կօգտվի եւ կազատվի վտանգավոր մարդկանց ոտնձգություններից, ինչպիսին է Սուրեն Խաչատրյանը»,- նշեց Զարուհի Փոստանջյանը եւ հավելեց, որ դա կարող է կանխարգելիչ բնույթ կրել նմանատիպ այլ պաշտոնյաների համար:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ