News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 8-9-ին Աղվերանում տեղի ունեցած երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են առցանց լրատվության մարտահրավերները եւ առցանց լրատվության ինքնակարգավորման զարգացման հեռանկարները: 

Միջոցառմանը, որը կազմակերպել էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ «Լրագրողներ հանուն ապագայի»  հասարակական կազմակերպությունը, մասնակցում էին շուրջ 17 հայաստանյան առաջատար առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկատվության ոլորտի իրավաբաններ եւ փորձագետներ: Սեմինարի մասնակիցները քննարկելի են հարցեր՝ կապված առցանց լրատվամիջոցներին առնչվող  օրենսդրական դաշտի, ինչպես նաեւ հեղինակային իրավունքի պաշտպանության, առցանց զրպարտության եւ լրատվական էթիկայի հետ:

«Այս միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանում արդեն հստակ ջանքեր են գործադրվում՝ հիմնելու առցանց լրատվության ինքնակարգավորման մեխանիզմներ, որոնք կնպաստեն լրատվամիջոցների ազատությանը եւ կխթանեն արհեստավարժ եւ էթիկայի կանոններին համապատասխան լրատվություն»,- ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյն ու հավելել. «Ես այս սեմինարը դիտում եմ որպես կարեւոր քայլ՝ երկրում բազմակարծիք, արդար եւ հաշվետու առցանց լրատվական միջավայր կառուցելու երկարատեւ գործընթացում»:

Սեմինարի մասնակիցները խոսել են այն մասին, թե ինչպես կարելի է զարգացնել առցանց լրատվամիջոցների էթիկայի համընդհանուր կանոններ եւ քննարկել նման կանոնների կիրառման մարտահրավերները: Փորձագետները տեսակետներ են ներկայացրել, թե ինչն է լրատվական էթիկայում «թույլատրելի եւ անթույլատրելի»,  ներկայացրել են տարբեր մեթոդներ, թե ինչպես կարելի է կազմակերպել լրատվամիջոցի աշխատանքը, որպեսզի այն համապատասխանի առցանց  լրատվության էթիկայի կանոններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ