News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 10-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են պետական գույքի կառավարման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը եւ միջգերատեսչական կապերի խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է իրականացնել մի շարք բարեփոխումներ` ուղղված կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ այս համատեքստում կարեւորել է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ