News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ոչ ոք, հատկապես դիվանագետը, իրավունք չունի միջամտելու այլ պետությունների միջեւ հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին հունիսի 11-ին հայ լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը:

«ԱՄՆ-ը ձգտում է իրանոֆոբիա ստեղծել: Բայց տարածաշրջանում լավ գիտեն Իրանի բարեսրտությունը»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանին դա լավ հայտնի է, նաեւ այն, որ բարեկամը ճանաչվում է դժբախտության պահին:

Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում դեսպանը հիշեցրել է, որ իրանական կողմը պատրաստ է շարունակել համագործակցությունը երկու կարեւոր ուղղություններով՝ երկաթուղու եւ ՀԷԿ-ի կառուցման ուղղություններով: «Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը պատրաստ է սկսել իր հատվածի շինարարությունը, երբ Հայաստանը սկսի ճանապարհի շինարարությունն իր հատվածում»,- նկատել է դեսպանը: Դիվանագետի կարծիքով, երկաթուղու շինարարության դեպքում ամեն տարի Իրանից 5 հազար զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան: «Իրանի համար այդ երկաթուղու շինարարությունն օգտակար է, բայց անհրաժեշտություն չէ: Սակայն մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին կրճատել սահմանների շրջափակումը»,- ասել է դեսպանը: Ինչ վերաբերում է ՀԷԿ-ին, այդ նպատակով իրանական կողմը 500 մլն դոլար է հատկացրել, իսկ պատժամիջոցների պարագայում այդ գումարը փոքր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ