News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւան-Բաթում-Երեւան երթուղու «Արմենիա» արագընթաց գնացքի տոմսերը հնարավոր է ձեռք բերել մեկնումից մոտ քառասուն օր առաջ: Գնացքը կսկսի գործել արդեն հունիսի 15-ից,  եւ սեզոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի  30-ը ներառյալ: Այս մասին NEWS.am–ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Նրա խոսքով`  հունիսի 10 –ի դրությամբ արդեն վաճառվել է 344 տոմս: «Նախորդ տարվա համեմատ  տոմսերի պահանջարկի աճ է նկատվում.  2012 թ. նույն ժամանակահատվածում իրացվել էր ընդամենը 200 տոմս»,-ասաց Դավթյանը:

Ամենօրյա գանցքը Երեւանից մեկնելու է 15.25-ին, եւ Բաթում է հասնում հաջորդ առավոտյան` ժանը  07.10-ին: Ճանապարհի ընդհանուր տեւողությունը կազմում է  15 ժամ  45 րոպե` նախորդ տարվա 16 ժամ 10 րոպեի փոխարեն:

Մեկ տոմսի արժեքը հունիսին պլացքարտի համար կկազմի 11380 համար,  կուպեի համար` 15220,  17070  եւ 24870 դրամ` կախված հարմարավետությունից:  Հուլիսի 1- 10 –ի համար հաստատվել են հետեւյալ գները. պլացքարտի համար`  11380 դրամ, կուպեի համար` 17640,  19490 եւ 24870 դրամ:

Հարցին, թե հնարավոր են թանկացումներ հունիսի 10-ից հետո, Վահե Դավթյան  ասաց. «Գների փոփոխությունները պայմանավորված են  ոչ թե երկաթուղու սակագնային քաղաքականությամբ, այլ միջազգային չափանիշներով:  Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ գները վերանայվում են, սակայն տատանումներն այնքան մեծ չեն, որ նշանակալի ազդեն գների վրա»: Նշենք, որ սեզոնին գները սովորաբար 10%-ով բարձր են լինում, քան հունիսին եւ սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ