News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ոստիկանությունը հունիսի 11-ի երեկոյան կրկին արցունքաբեր գազ եւ ջրցաններ է կիրառել Թաքսիմ հրապարակում ցուցարարներին ցրելու համար:

Ի պատասխան ցուցարարները ոստիկանների վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել: Ուշ երեկոյան ոստիկանները ներխուժել են Թաքսիմ հրապարակի «Գեզի» այգում տեղակայված վրանային ճամբարի տարածք: Անկարգությունները շարունակվել են նաեւ հունիսի 12-ի առավոտյան, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հունիսի 11-ի երեկոյան Ստամբուլի նահանգապետը հայտնել էր, որ ոստիկանների գործողությունները Թաքսիմ հրապարակը բողոքի ցույցի մասնակիցներից ազատելու ուղղությամբ «կշարունակվի գիշեր-ցերեկ, քանի դեռ այն չի մաքրվել եւ հրապարակը չի վերադարձվել բնակիչներին», հայտնում է Reuters-ը:

Թաքսիմ հրապարակից ցուցարարներին ցրելու գործողությունն սկսվել էր հունիսի 11-ի վաղ առավոտյան: Մինչ այդ մի քանի օր ոստիկանությունը չէր միջամտում հրապարակի իրադարձություններին: Հրապարակը ցուցարարներից մաքրելուն ոստիկանությունը ձեռնամուխ է եղել, երբ Էրդողանը հայտարարել էր բողոքի շարժման առաջնորդների հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին: Հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին:  Կկայանա արդյոք այն տվյալ հանգամանքներում, դեռ հայտնի չէ, գրում է  NR2.ru-ն:

Հիշեցնենք, որ Թուրքիայում անկարգությունները սկսվել էին, երբ մայիսի 31-ին ոստիկանությունը դաժանորեն ցրել էր Թաքսիմ հրապարակում «Գեզի» այգու պաշտպաններին: Ավելի ուշ բողոքները քաղաքական երանգ էին ստացել` կառավարության հրաժարականի պահանջով եւ տարածվել էին ամբողջ երկրում: Բողոքի շարժման 13 օրերի ընթացքում զոհվել է չորս մարդ, հինգ հազարից ավելի մարդիկ վիրավորվել են: Ցույցերի հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ