News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Ռենոն, այսօր՝ հունիսի 12-ին, ստորագրել են ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300 հազար եվրո գումար կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությանը, մոտ 100 հազար եվրո՝ «Տաթեւ» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը:

Նախատեսվում է նաեւ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ կատարել կոշտ թափոնների կառավարման ազգային ծրագիր ստեղծելու համար, ինչպես նաեւ աջակցություն տրամադրել Ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու նպատակով եւ այլն:

Ստորագրվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված ֆինանսական արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ