News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հսկող տեսախցիկների արձանագրած կադրերն օգնել են Մոսկվայի քննիչներին ենթադրելու, որ  «ԲԱՄՕ» շինարարական ընկերության  51-ամյա համասեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանությունը պատվիրված է եղել: 

Տեսագրությունները հայտնվել են Life News-ի խմբագրությունում. գործարարին դանակով հարվածելու պահը տեսագրությունում չկա, սակայն հստակ երեւում է, թե ինչպես ամբողջովին սեւ հագած դիմակավոր մարդասպանը մոտենում է Մուրադյանին՝ ընթացքում գրպանից հանելով սառը զենքը: 

«Տեսագրությունում հստակ երեւում է, որ մարդասպանը սպասել է իր զոհին  եւ լավ իմացել՝ որ ժամին է Մուրադյանը մոտենալու հյուրանոցին: Ամենայն հավանականությամբ, նրան հետեւել են, եւ հանցագործությունը լավ ծրագրված է եղել», - Life News-ին բացատրել է քննությանը մոտ աղբյուրը:

Իր զոհին հինգ անգամ դանակահարելով՝ մարդասպանը փախել է դեպքի վայրից: Հովիկ Մուրադյանը որոշ ժամանակ դեռ ողջ է եղել: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես գործարարը, ցած գցելով թղթերը, վազում է դեպի հյուրանոցի մուտք:  Ձեռնարկատերը ձեռքը սեղմել է աջ կողքին: Այնուհետեւ հյուրանոցի սպասարկող անձնակազմը նրան նստեցնում է հյուրանոցի մուտքի մոտ: Մուրադյանը վախճանվել է մինչեւ շտապօգնության ժամանելը:  Ամենայն հավանականությամբ մարդասպանն իր գործը լավ է իմացել՝  հարվածները ծակել են լյարդը:

Հիշեցնենք, որ Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի հարազատ եղբոր՝ հայտնի ձեռնարկատեր Հովիկ Մուրադյանի սպանությունը տեղի է ունեցել հունիսի 11-ի երեկոյան՝ Նովինսկի ճեմուղում գտնվող Lotte Plaza հյուրանոցի մոտ:

Մոսկվայում դանակահարել եւ սպանել են Իրաքում Հայաստանի դեսպանի եղբորը

Հյուրանոցից ոչ հեռու մարդասպանին «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենա է սպասել: Այժմ ոստիկանները փնտրում են այդ մեքենան:

Մոսկվայում զոհվածը հայտնի է որպես խոշոր գործարար: 1992թ. Հովիկ Մուրադյանն իր եղբայր Մուրադի հետ հիմնել է շինարարական միջազգային «ԲԱՄՕ» ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ