News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում կարմրուկի 3 դեպք է արձանագրվել, որոնցից  2-ը Վրաստանի բնակիչներ են, իսկ մեկը Հայաստանի բնակիչ է, ով, սակայն, վարակվել է արտերկիր այցելության ժամանակ վրացի գործընկերոջից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան

Նա նշեց, որ այժմ երեքի վիճակն էլ բավարար է, բարդություններ չեն առաջացել, լրացուցիչ դեպքեր չկան, ինչը նշանակում է, որ տեղական տարածում չունեն:

Գայանե Սահակյանի խոսքով`  Վրաստանի բնակիչները, որոնք կարմրուկով են վարակվել, 3 եւ 5 տարեկան երեխաներ են, նրանք Թբիլիսիում ապրել են, բայց չեն պատվաստվել, հիվանդության գաղտնի շրջանում եկել են Հայաստան եւ այստեղ կլինիկական դրսեւորում է եղել: Իսկ Հայաստանի բնակիչը, ով կարմրուկով է վարակվել, 28-ամյա աղջիկ է, ով գնացել է Օդեսա, մասնակցել սեմինարին եւ Վրաստանից եկած մասնագետի հետ շփվելու արդյունքում վարակվել է, հետո վերադարձել է Հայաստան, ախտանշաններ են ի հայտ եկել: Նրա փոխանցմամբ`  երեխաները որոշ  ժամանակ պառկել են հիվանդանոցում` բուժում են ստացել, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից առանց բարդացումների: Իսկ Հայաստանի բնակիչը ընդհանրապես չի հոսպիտալացվել, դիմել է պոլիկլինիկա, ստացել առաջին բուժօգնություն: Գայանե Սահակյանն ասաց, որ ուժեղացված հսկողություն են իրականացրել բոլոր կոնտակտավորների շրջանում, պատվաստել են նրանց, ստուգել, հիվանդության դեպքեր չեն գրանցվել, օջախը մարվել է:

Ծրագրի ղեկավարեը նաեւ տեղեկացրեց, որ 2007թ սկսած Հայաստանում կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել, սա եւս չի համարվում տեղական  դեպք, քանի որ օջախը այլ տեղից է եկել, «մեզ մոտ հանգիստ համաճարակային կառավարվող իրավիճակ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ