News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին Վրաստանում Հայաստանի դեսպան  Հովհաննես Մանուկյանն այցելել է Գորի` հունիսի 6-ին Աֆղանստանում ահաբեկչության հետեւանքով զոհված Վրաստանի զինված ուժերի զինծառայող, ծագումով հայ Գեորգի Ադամովի քաղաքացիական հոգեհանգիստին:

Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Մանուկյանը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին եւ մերձավորներին, հոգեհանգիստին ներկա գտնվող Վրաստանի զինվորական գերատեսչության բարձրաստիճան սպաներին: Դեսպանին ուղեկցել են Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը, թբիլիսահայ համայնքի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

Մինչ այդ Վրաստանում ՀՀ դեսպանը ցավակցական ուղերձ էր հղել ողբերգական միջադեպի կապակցությամբ, որում ասվում էր. «Խորին ցավակցությունս եմ հայտնում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրաց զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին` նրանց ողբերգական մահվան կապակցությամբ: Կիսում եմ այս ցավն ու կորուստը վրաց ժողովրդի հետ եւ դատապարտում անհանդուրժողականության ու ահաբեկչության ցանկացած դրսեւորում»:

Հիշեցնենք, որ Վրաստանի զինված ուժերի զինվորականները ծառայություն էին իրականացնում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում: Հունիսի 6-ին մահապարտ ահաբեչի հարձակման հետեւանքով զոհվել էին 7 զինծառայողներ, եւս 9-ը՝ վիրավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ