News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 13-ին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին այցելել է Արագածոտնի մարզ: Մարզպետարանում կայացել է մարզպետ Սարգիս Սահակյանի եւ դեսպան Ռեիսիի հանդիպումը:

Արագածոտնի մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզպետն ընդհանուր գծերով ծանոթացրել է սոցիալ-տնտեսական, կրթա-մշակութային եւ այլ ոլորտներում մարզում իրականացվող ծրագրերին: Տեղեկանալով մարզի հիմնական ներուժին եւ նկատի ունենալով, որ մարզն, առավելապես, գյուղատնտեսական ուղղվածություն ունի, դեսպանը կարծիք է հայտնել, որ այստեղ իրենց երկրի ձեռնարկատերերի կողմից հնարավոր ներդրումներ կատարելու հետաքրքիր մտահղացումներ կարող են լինել:

Ըստ դեսպանի, առավել որոշակի ծրագրեր կքննարկվեն կողմերի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա մոտ ժամանակներս:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ