News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանում, այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ։ Համաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանի վերջին դեղագործական ձեռբերումները, քննարկել ընդհանուր խնդիրներ եւ նոր նախագծեր, ինչպես նաեւ նպաստել նոր համագործակցությունների եւ կապերի ստեղծմանը:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական եւ օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ եւ փորձագետներ Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից։ Համաժողովի ընթացքում մասնակիցներին ողջունել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ովքեր կարեւորել են դեղագործության ոլորտի դերը տնտեսության զարգացման գործում եւ հավաստել իրենց պատրաստակամությունն աջակցելու ոլորտի ներկայացուցիչներին։ Գալիք տարիներին, իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի տեղական դեղագործական ընկերություններին արտադրությունը պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) պահանջներին համապատասխանեցման, միջազգային ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, որակյալ մասնագետների պատրաստման եւ արտահանման խթանման գործում։

«Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում» խորագրով նիստում ներկայացվել են Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Համաժողովի երկրորդ մասում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին միջազգային լավագույն փորձն ու դեղարտադրության այն չափանիշները, որոնցով առաջնորդվում են աշխարհի առաջատար դեղարտադրողները։ Ելույթ ունեցողների թվում էին վրացական GMP ընկերության տնօրեն Գեորգի Անտաձեն, Ճապոնական Մինոֆագեն գիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն Հիդեո Ինուեն, ինչպես նաեւ Աստելլաս, Էգիս, Գեդեոն Ռիխտեր եւ Պֆայզեր ընկերությունների ներկայացուցիչները։

Համաժողովին զուգահեռ անցկացվել է նաեւ «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ամենամյա  դեղագործական ցուցահանդեսը, որին ներկայացել են 20 կազմակերպություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ