News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ եւ հանդիպել բարերար Լեւոն Հայրապետյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղում եւ ձորակում բնակելի շենքերի, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջության եւ ժամանցային ենթակառուցվածքների  շինարարության հետ կապված մի շարք ծրագրեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է նման ծրագրերի իրականացումը, որոնք մեծապես կնպաստեն հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը:   

Երկրի ղեկավարն այցելել է նաեւ Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինհարթակ:

Նախագահին ուղեկցել են Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ