News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն, այսօր՝ հունիսի 14-ին, հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ:

Դեսպան Մանուկյանն, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորել է նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում հետայսու եւս կպահպանեն ձեւավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար եւ նշել, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը դատաիրավական համակարգում երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է:

Դեսպան Մանուկյանը եւ Վրաստանի գլխավոր դատախազը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաեւ երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները եւ այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները:

Զրուցակիցները քննարկել են Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության եւ լիարժեք իրականացման հնարավորության հարցերը: Քննարկվել են նաեւ ընթացիկ համագործակցության ձեւերն ու եղանակները` նպատակ ունենալով բարձրացնել դեսպանության գործունեության արդյունավետությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում:

Դեսպան Մանուկյանը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի` հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերքը:

Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը եւ ամրապնդելու արդեն իսկ գոյություն ունեցող կապերը ՀՀ դատախազության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ