News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Սոչիում քաղաքացիական ակտիվիստ Միխայիլ Աբրահամյանին, որը հանրահավաքի ընթացքում լրագրողներին պաշտպանել էր կազակի հարձակումից, դատապարտել են մեկ տարվա գաղութի։

Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին Սոչիի Լոո ավանում, որտեղ տեղի ոստիկանության դեմ բողոքի ցույց էրր ընթանում։

Հանրահավաքի ընթացքում Լազարեւի շրջանային համայնքի ատաման Վլադիմիր Դեմյանենկոն հարվածել էր լուսանկարչական սարքին եւ փորձել խլել լրագրողների տեսախցիկը։ Սկսված քաշքշուկին միջամտել էր Միխայիլ Աբրահամյանը, գրում է «Նովայա գազետան»։
Ատաման Վլադիմիր Դեմյանենկոն Լոոյի ոստիկանական բաժանմունքում հայտարարել էր, որ իրեն ծեծել են։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Աբրահամյանի նկատմամբ։

Ուշագրավ է այն, որ միջադեպը նկարահանվել է։ Տեսագրության դիտման պարագայում շատ հարցեր կհստակեցվեին, սակայն դատավարության ընթացքում դատավորը հրաժարվել է այն դիտելուց։


!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ