News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

2013 թ.-ի մայիսին կաթնամթերքի շուկայում գների բարձրացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազեցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը:

Հաղորդագրությունում նաեւ նշվում է.

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամերքը թանկացել է 8-12 %-ով (առանձին դեպքերում՝ մինչեւ 15%) եւ մինչ օրս որեւիցե փոփոխության չի ենթարկվել. ընդ որում հավասարապես թանկացել են թե՛ այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաեւ չոր կաթ (թերեւս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու թանկացմամբ), թե՛ այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է):

Համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից գրանցված գների նվազումը ոչ մի կապ չունի արտադրողների կողմից սահմանված առաքման նոր գնի հետ. այն ուղղակիորեն պայմանավորված է իրացման ցանցի կողմից վարվող գնային քաղաքականությամբ:

Ակնկալում ենք, որ  վերոնշյալ փաստերի շուրջ համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կիրականացվեն նոր ուսումնասիրություններ եւ գործողություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ