News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարության հրավերով, պաշտոնական երկօրյա այցով, Երեւան է ժամանել Վրաստանի արդարադատության նախարար տիկին Թեա Ցուլուկիանի գլխավորած պատվիրակությունը:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց ղեկավարած գերատեսչություններում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները:

Վրացի նախարարը դրական է գնահատել նախապես մշակված հայեցակարգով դատաիրավական բարեփոխումներ կատարելու հայաստանյան փորձը, միեւնույն ժամանակ փորձը փոխանակելու ցանկություն հայտնել:

Թեա Ցուլուկիանին պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել հայաստանյան իր գործընկերներին պետական ծառայություն մատուցելու իրենց փորձը փոխանցելու առումով:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հյուրերի խնդրանքով որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների, պրոբացիոն համակարգի ներդրման, պետական ծառայության ոլորտում իրականացված եւ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:

Նախարարը նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցել հարեւան պետության իր պաշտոնակցին հատկապես դատաիրավական ոլորտում իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների հարցում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արամ Օրբելյանը եւ Եղիշե Կիրակոսյանը, վրացական կողմից` արդարադատության նախարարի տեղակալ Գոշա Լորդկիբանիձեն եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարիամ Սկիլաձեն:

Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում նախանշված են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահի Գագիկ Հարությյունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ: Հյուրերին ներկայացվելու են նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ